Բայդենն այսօր կստորագրի Ուկրաինայի մասին նոր օրենք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ մայիսի 9-ին, կհաստատի Ուկրաինայի վարկ-վարձակալության օրենքը, հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Նախագահը կհաստատի «Ուկրաինայում վարձակալության և ժողովրդավարության պաշտպանության մասին» թիվ 3522 օրենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենքն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2022 թվականի ապրիլի 28-ին։ Դրան համապատասխան՝ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լայնածավալ ռազմական օգնություն, այդ թվում՝ ծանր սպառազինություն։