Լուկաշենկոն Ուկրաինային հորդորել է մտածել. Արևմուտքն այն բաժանում է մասերի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Ուկրաինային մտածել, քանի որ Արևմուտքն արդեն մաս-մաս է բաժանում նրան։
Բելառուսի ղեկավարը նման հայտարարություն է արել Մինսկում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելու արարողության ժամանակ։
«Ուկրաինան պետք է մտածի ուկրաինական պետության ամբողջականությունն ու միասնությունը պահպանելու մասին»,- ասել է Լուկաշենկոն։