Ոստիկանների կատարած հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները շարունակում են պնդել, որ Ամանորին իրենց նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել: Նրանց ներկայացմամբ՝ բռնություն է կիրառվել թվով 9 ակտիվիստի նկատմամբ:
Newspress.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ այսօր վերջապես կարողացել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել.«հաղորդումը մուտքագրվել է թե Հատուկ քննչական ծառայությունում, և թե գլխավոր դատախազություն, 8 օր է չէին աշխատում, ոչ մի հաղորդում չէին ընդունում, այսօր վերջապես կարողացա նեկայացնել, փաստորեն 8 օր գոնե մեկ հերթապահ դատախազ, քննիչ չունեին»,-ասաց նա:
Փաստաբանը պարզաբանեց, որ հանացագործության մասին հաղորդմանը կցվել է ուժի կիրառման մասին բացատրագիր ներկայացրած 9 անձանցից 7-ինը: Հիշեցնենք նաև, որ ոստիկանության աշխատակիցներն էլ իրենց հերթին պնդում են, թե ակտիվիստներն են բռնություն կիրառել: Ոստիկանության ներկայացուցիչ՝ «հրեշտակապետ» Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանավորվել է «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը: