Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վտանգավոր թեզ է առաջ քաշում․ Ղազարյանը պարզաբանում է

Իշխանության բոլոր թևերում այսօր առանցքային պաշտոններում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներն են։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանը երկնքից չի իջել Սահմանադրական դատարան, Գագիկ Ջհանգիրյանը՝ Բարձրագույն դատական խորհուրդ, Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագահական, Խաչատուր Սուքիասյանը՝ Ազգային ժողով: Նրանք բոլորը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերն են։

«Նրանք պարզապես 2018 թվականի ողբերգությունն ուզում էին իրականացնել 2008թ․-ին։ 10 տարի պետականությունը փրկվեց, մինչև 2018-ին Նիկոլ Փաշինյանն եկավ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նստեն նույն սեղանի շուրջ և քննարկեն։ Նախ ես չեմ կարողանում հասկանալ, թե ընդհանրապես որևէ սեղանի շուրջ ինչո՞ւ պիտի նստի Նիկոլ Փաշինյանը, որովհետև, եթե նա մեկնաբանվում է իբրև գործող ղեկավար Հայաստանի, ապա այդ դեպքում պետք է այդ սեղանի շուրջ նստի նաև Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Որովհետև վերջիններս Նիկոլ Փաշինյանի հետ են ղեկավարում երկիրը։ Եվ երկրորդ՝ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է սեղանի շուրջ նստեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որովհետև եթե պետք է նստեն որպես նախկին ղեկավարներ, ապա, այդ դեպքում Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն էլ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Բա դու էլ պետք է այդ սեղանի շուրջ նստես։ Բա դու այդ սեղանի ո՞ր մասում պիտի նստես։ Այսինքն՝ դու ուղղորդում ես, որ ինչ-որ գործողություն իրականացնեն։ Դու պատասխանատվության գիտակցում չունե՞ս այս պետության և այս իրավիճակի համար։ Ես կարծում եմ, որ սա անազնիվ մոտեցում է, ավելին՝ մեծ վտանգ է պարունակում։ Բացի այդ, նա շատ վտանգավոր թեզ է առաջ քաշում։ Ասում է, որ հիմա ով էլ լինի իշխանության, եթե Նիկոլ Փաշինյանը տապալվի, միևնույն է նրան պարտադրվելու են բոլոր այն լուծումները, որոնք Նիկոլ Փաշինյանը մնալուց պետք է իրականացվի։ Տեսեք՝ սա ինչ վտանգավոր թեզ է։ Բայց դա այդպես չէ»,- ասաց Ղազարյանը։