Մոսկվան չի անտեսի Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն անգործունյա չի լինի, եթե Ֆինլանդիան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Մոսկվան անտարբեր չի լինի, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պարզ է, որ անվտանգության տեսանկյունից մենք անտարբեր չենք մնա։ Մեր զինվորականները կքննարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանական օրինական շահերն ապահովելու համար»,- ասել է Գրուշկոն՝ հավելելով, որ «դա չի ամրապնդի ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»։