Չինական նավերը մտել են ճապոնական կղզիների տարածք
Չինաստանի պարեկային ծառայության երկու նավ մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Սենկակու (Դիաոյու) կղզիների մոտ, որոնց հավակնում է Չինաստանը։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
ՉԺՀ նավերը փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավակներին։ Նրանց անվտանգությունն ապահովելու համար Ճապոնիայի ծովային անվտանգության ազգային ծառայությունը պարեկ է ուղարկել և հորդորել նրանց լքել տարածքը:
Հիշեցնենք, որ Սենկակու կղզիները վեճերի առարկա են Պեկինի և Տոկիոյի միջև։