2015թ-ին 2.1 տոկոսով նվազել է գինու արտադրության ծավալը
2015թ-ի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 022.3 լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը:
2015թ-ի 11 ամիսներին նվազել են նաև գարեջրի արտադրության ծավալները. հունվար-նոյեմբերին արտադրվել է 19 863.6 լիտր գարեջուր` 2014թ-ի հունվար-նոյեմբերի համեմատ նվազելով 13.4 %-ով:
2015թ-ին աճ է գրանցվել միայն շամպայն-գինիների արտադրության ոլորտում՝ 5.5 տոկոս: