Մեծ Բրիտանիան հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Սահմանափակումները, որոնք ներառում են ներմուծման մաքսատուրքեր և արտահանման արգելք, կանդրադառնան 1,7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (2,1 միլիարդ դոլար) ապրանքների վրա, ասվում է Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի դեպարտամենտի հայտարարության մեջ:
Եվս 250 միլիոն ֆունտ ստերլինգ կարժենա արտահանման արգելքը, որը կանդրադառնա քիմիական, պլաստիկի, կաուչուկի և մեքենաների վրա:
Սա Ռուսաստանի դեմ բրիտանական պատժամիջոցների երրորդ փուլն է։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նշում են, որ սահմանափակումները կանդրադառնան Ռուսաստանից ապրանքների ներմուծման ավելի քան 96%-ի և արտահանման ավելի քան 60%-ի վրա։