Փաշինյանն ու իր իշխանությունը կործանարար հարված են հասցրել մարդկային մտածողությանը և սա է ամենամեծ վնասը մեր պետությանը. Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը կործանարար հարված են հասցրել մարդկային մտածողությանը, և հենց սա է նրանց հասցրած ամենամեծ վնասը մեր պետությանը։ Ավելի մեծ, քան՝ Շուշիի անկումն ու պատերազմում կրած ծանր պարտությունը։
«Նախկինների» պատրվակով կոնֆորմիզմի ճահճի մեջ թաղվածները կպնդեն, թե խնդիրը կրթական համակարգի մեջ է, որն այլասերել են նորից այդ նույն «նախկինները», բայց իրականում տրամաբանությունն ու բանականությունը կրթության հետ կապ չունեցող համակարգեր են»: