Մայիսի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոլդովա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա, կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կուսումնասիրի ուկրաինացի փախստականների հետ կապված իրադրությունը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Մայա Սանդույի և վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ, ինչպես նաեւ կայցելի փախստականների ընդունման կենտրոն»,-ասել է նա: