Կանանց երթի ժամանակ մի անհավասարակշիռ սադրիչ մեքենան վարեց մեր ուղղությամբ․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրել.
«Հարգելի գաղափարակիցներ,
Այսօր՝ կանանց երթի ժամանակ, մի անհավասարակշիռ սադրիչ, անգամ՝ թե՛ մեր, թե’ ոստիկանության կողմից կարգի հրավիրվելուց հետո, դուրս գալով անթույլատրելի հատված, մեքենան վարեց մեր ուղղությամբ:
Ուղղություն, որտեղ իրենց արդար պահանջն ու անարդարությունից խեղդվող ձայնն էին բարձրացնում մեր նահատակված հերոսների մայրերը։
Ի պատիվ Ոստիկանության, ապօրինի գործողություններն ստացան համարժեք գնահատական։
Հ. Գ. Այսօրվա մեր ուղեկիցն ու սադրիչների զսպողն էր նաեւ մեր այս սպիտակամազ ընկերը»,- գրել է Գոհար Մելոյանը։