Ողբերգական դեպք՝ Վայոց Ձորում. Վայքում փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են մոր, հյուրասենյակում՝ որդու դիերը
Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ոստիկանության Վայքի բաժին։ Ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը՝ նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։