Իրենց քաղհասարակություն կոչող անձինք իրականում զբաղվում են բանսարկությամբ. ամոթ է... Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է.
«ԱՄՈԹ Է
Զարմանալի բաներ են կատարվում Հայաստանում։ Իրենց քաղ․հասարակություն կոչող անձինք, իրականում զբաղվում են բանսարկությամբ, մատնությամբ, ստուկաչությամբ։
Այդպիսիներից մեկը հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը, որպեսզի մեղադրանք առաջադրվի դիմադրության շարժման անդամ, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանի հանդեպ։
Ահա այսպիսիք են եղել 1937թ․ մատնիչ-բանսարկուները, որոնց մատնությունների պատճառով գնդակահարվել, աքսորվել են հազարավոր այլախոհներ, անմեղ մարդիկ։ Եվ սրանք իրենց համարում են քա*, ներեցեք՝ քաղ․ հասարակություն։
ԱՄՈԹ Է․․․»