Ցույցեր՝ Վրաստանում. կան ձերբակալվածներ
Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաները Բաթումիում Աջարիայի կառավարության շենքի մոտ ձերբակալել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առնվազն 22 կողմնակիցների, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ» գործակալությունը։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները, նախկին նախագահի եղբայրները, ինչպես նաև նրանց կողմնակիցները ուրբաթ երեկոյան ցույց են անցկացրել Աջարիայի կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Սաակաշվիլիին տեղափոխել արտասահմանյան կլինիկաներից մեկը։
Ավելի ուշ նախկին նախագահի որոշ կողմնակիցներ հրաժարվել են ցրվել և վրաններ են տեղադրել Աջարիայի կառավարության շենքի մոտ՝ պահանջելով նախկին առաջնորդին տեղափոխել կլինիկաներից մեկը՝ բուժման համար։