Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Այսօրվա իշխանությունները դեմ են և՛ եկեղեցուն, և՛ ազգին, և՛ Արցախին․ հասել է ժամը, սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնեք․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ։

- Տեր Հովհաննես, մայիսի 1-ից մեկնարկած Դիմադրության շարժումն անցկացվում է Արցախի փրկության եւ Հայաստանում իշխանափոխության պահանջով։ Ի դեպ, մայիսի 1-ի երթին բազմաթիվ հոգեւորականներ էին միացել։ Ձեր կարծիքով, ընդդիմության այս շարժումն ի՞նչ հանգրվանի կարող է հասցնել։

- Ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, բայց կարող եմ ասել, որ այսօրվա իշխանությունները դեմ են ե՛ւ եկեղեցուն, ե՛ւ ազգին, ե՛ւ Արցախին, որ անտերության մատնված վիճակում է, եւ Հայաստանն էլ, փաստորեն, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա ուղղակի խայտառակություն է, ու ես մեր հայ ժողովրդից այդպիսի բան ուղղակի չէի սպասում, իսկ այդ իշխանավորները, որ բարձրաձայնում են դրա մասին, պետք է պատժվեն դատարանի առաջ եւ տեսնեն Աստծո դատաստանը։

- Արցախի հարցում նշաձողն իջեցնելու իշխանությունների հայտարարությունից հետո ժողովուրդը ցույց տվեց իր միասնական դիրքորոշումը, ոտքի ելավ, եւ մի քանի օր է՝ իր ընդվզումն է արտահայտում հրապարակներում ու փողոցներում։

- Ցավոք, բոլորը չեն ոտքի կանգնում ու ասում՝ մենք դա չենք ուզում..., սա է խնդիրը։

- Այսինքն՝ ժողովրդի համախմբում չե՞ք տեսնում։

- Տեսնում եմ, բայց ոչ լիարժեք․․․ մի մասը ֆինանսավորվում է իշխանավորների կողմից, այսօրվա իշխանավորները «կաշառք» բառն իբր թե վերացրել են, անունը դրել «պարգեւավճար» եւ այդ նույն ձեւով կաշառում են իրենց մտերիմներին, Ազգային ժողովին, որ իրենց գովքն անեն, բայց գալու է ժամանակ, եւ Աստված մեզ կտա այն, ինչ մեր հասարակ, քրիստոնյա ժողովուրդը պահանջում է։ Իսկ ժողովուրդն այսօր չի ուզում այս իրավիճակում ապրել, որովհետեւ մենք սրան չէինք սպասում․․․, այսօրվա իշխանավորները թեպետ ասացին՝ տեր ենք, Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց տվեցին հողը ու պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպե՞ս հասկանանք սա։ Իսկ եթե ասում են՝ Արցախը երբեք Հայաստանի մաս չի կազմել, ապա այդ ինչպե՞ս 1813-ի տվյալներով Արցախում կային եւ գործում էին 1311 վանք ու եկեղեցի։ Ստացվում է՝ Ադրբեջանը թո՞ւյլ է տվել, որ մենք այդ եկեղեցիները սարքենք Արցախում՝ Ադրբեջանի տիրապետության տա՞կ։ Թող մեր այսօրվա իշխանավորները գնան ուսումնասիրեն պատմությունը եւ քարտեզը կարպետից տարբերեն։

- Ի դեպ, նախօրեին ԱԺ նախագահը հայտարարեց, թե Մարտի 1-ից սկսած՝ որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի տակից հանել եւ ծպտուն հանել», ինչի համար իրենք են «մեղավոր» եւ հետեւություններ կանեն: Դուք ինչպե՞ս եք կմեկնաբանեք այս հայտարարությունը։

- Իմ գնահատականը սա է՝ դրանք ավելի մեծ պատիժ են ունենալու Աստծո կողմից, ես վստահ եմ դրանում, եւ դրա ժամանակն արդեն հասունացել է ու մոտ է։

- Իսկ, ընդհանրապես, եկեղեցու եւ իշխանության հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում այն ամենի ֆոնին, ինչ այսօր կատարվում է։

- Ինչպե՞ս կարող եմ գնահատել, երբ այսօրվա իշխանավորները 2018թ․ հարձակվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա, եկեղեցին պետությունից տարանջատեցին, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակվեցին, իսկ քրիստոնյա ժողովուրդը լռում է, դա ի՞նչ է նշանակում․․․

- Բայց ժողովուրդը միշտ էլ ականջալուր է եղել եկեղեցու դիրքորոշմանը եւ Վեհափառի խոսքին, այն էլ՝ այս խառնակ օրերին․․․

- Վեհափառն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է այս իշխանավորների նկատմամբ, իսկ հոգեւորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, միշտ եղել է իր հոտի, իր ժողովրդի հետ, եւ այսօր էլ շարունակվում է դա։ Մենք միշտ էլ մեր ժողովրդի հետ ենք թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում։

- Դուք պատերազմից հետո, մի քանի անգամ, Ազատության հրապարակի բեմահարթակից խոսել եք ժողովրդի հետ, հնարավո՞ր է այս օրերին Ձեզ նորից տեսնենք, բայց արդեն՝ Ֆրանսիայի հրապարակում։

- Ես հոգով ժողովրդի հետ եմ, բայց ասեմ Ձեզ, որ հիմա իմ գործն ավելի առաջնահերթ է, եւ ես այսօր գտնվում եմ Արցախի սահմանում, որն ավելի առաջնահերթ եմ համարում․․․

- Ի՞նչ ուղերձ ունեք, որ կուզեիք այս օրերին հասցնել յուրաքանչյուր հայ մարդու։

- Հասել է ժամը, սիրելի ժողովուրդ, ոտքի կանգնեք եւ ձեր արդար պահանջը շարունակեք, մինչեւ որ չհասնեք ձեր նպատակին, այսպես ապրել չի կարելի, Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Չկա արցախցի, չկա հայաստանցի, կա մի մեծ հայ ժողովուրդ, որ, դժբախտաբար, այսօր պառակտվել է եւ պարտության մեջ է, իսկ մեր իշխանավորներն ամենամեծի գլխավորությամբ ասում են «հպարտ քաղաքացի»։ Եթե սա հպարտություն է, ապա ո՞րն է պարտությունը։ Մենք հաղթելու ենք, վստահաբար եմ ասում՝ մեր ժողովուրդն Աստծո ժողովուրդ է։ Կգա ժամանակը եւ արդեն իսկ եկել է, որ պետք է մենք բարձրաձայնենք մեր ձայնն ամբողջ աշխարհով մեկ եւ ասենք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։