Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Ես կրկնեցի հայհոյանքը, հետո քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները». Աղազարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մոսկովյանում գտնվող «L’Orange» սրճարանում միջադեպ է տեղի ունեցել մի քաղաքացու եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։ Երբ Աղազարյանը մտել է սրճարան, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներով քաղաքացին ասել է՝ դուրս եկեք․ «Ձեզ որ տեսնում եմ, ախորժակս փակվում է»։ Աղազարյանը նրան հայհոյանքով է պատասխանել, սկսվել է քաշքշուկ, վերածվել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ այնպես, որ լսելի են եղել շենքի բնակիչներին, որոնք փակել են պատուհանները։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը, ասաց նաեւ, որ հնչել է հայհոյանք, բայց՝ միակողմանի։ «Չէի ասի, թե հայհոյանքը փոխադարձ ա եղել, հայհոյանքը միակողմանի ա եղել՝ իմ կողմից։ Եղել է վիրավորական արտահայտություն, ես էլ հայհոյել եմ»,- խոստովանեց նա։

- Իսկ ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞վ են Ձեզ վիրավորել, մեզ ասացին, թե ասել է՝ խնդրում եմ այդտեղ չնստել, ախորժակս փակվում է, ճի՞շտ է։

- Այո, հենց էդպես էլ եղել ա։ Հետո իմացա, որ կողքինն էլ հայրն է, որն ինձ ասաց, թե՝ «ի՞նչ ասացիր», ես կրկնեցի հայհոյանքը, հետո ինչ-որ շարժումներ եղան, ես էլ քացով խփեցի, սեղանը շրջեցի վրաները։

- Ինձ ասացին՝ Ձեզ քաշքշել են, ընկել եք թփերի մեջ։

- Հա, ոտքս հետեւի մասը բան արեց, ընկա էդ եղեւնիների վրա։

- Իսկ իրենք Ձեզ խփե՞լ են։

- Չէ, տենց բան չի եղել։

- Սրճարանում գտնվող մարդիկ չմիջամտեցի՞ն։

- Հա, իհարկե, մարդիկ եկան, բան արեցին, որ «պարոն Աղազարյան, պետք չի, բան, կձայնագրեն», ես էլ ասի՝ թող ձայնագրեն, կարող եմ ձայնագրող էլ բերեմ, եթե ինքը շարունակի նույն լեքսիկոնը, նույն պատասխանը կստանա, կարող եք չկասկածել։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, Ձեր թիմակիցների համար քաղաքում զբոսնելը դժվարացել է, մարդիկ, փաստորեն, չեն հանդուրժում ձեր ներկայությունը։

- Էդ ջղաձգությունները կանցնեն, եթե իրենք լուրջ հենքի վրա լուրջ օրակարգ ունեն, պետք չի, որ էդպիսի քայլերի դիմեն։ Ավելի լավ ա ուժեղացնեն իրենց պայքարը։ Ինձ միշտ ասում են՝ պարոն Աղազարյան, Ձեզ շատ հեշտ ա սադրելը, ես ասում եմ՝ այո, ինձ շատ հեշտ ա սադրելը, ով ուզում ա, թող գա ինձ սադրի՝ համապատասխան պատասխանը կստանա։ Ես շատ ժամանակ ասում եմ՝ շատ դժվար ա որոշել, թե որն ա անկեղծ, որը՝ ոչ։ Վիճաբանության ընթացքում պարզվեց, որ մյուսն իր հայրն ա։ Իհարկե, վատ զգացի, որ հոր մոտ տղայի հետ էդպես խոսեցի։ Ասացի՝ քանի որ Դուք հայրն եք, ես, իհարկե, Ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ ասել՝ էդ ներողությունն էլ պետք չէր, որովհետեւ հայրն իրենից ավելի հիմար էր։

- Չնայած դուք էլ ձեր կողմնակիցներն ունեք, բայց շատերը նաեւ մերժում են ձեզ։

- Հա, բայց դու ի՞ նչ ես առաջարկում, ասա՝ տեսնեմ։

- Ես՝ չգիտեմ, ընդդիմությունն առաջարկում է ձեզ հրաժարական տալ ու հեռանալ իշխանությունից։

- Հիմա ուզո՞ւմ ես ասեմ, թե ընդդիմությունն ինչ է անում, էդ բառերն օգտագործե՞մ նորից։ Հո ասելո՞վ չի, թող համապատասխան իրավիճակ ստեղծի, թող գա օրակարգ բարձրացնի խորհրդարանում։ 20 հազար մարդ հավաքելով հո հրաժարական չե՞ն պահանջում։ Իրավունք ունեն պահանջելու, ես չեմ ասում՝ իրավունք չունեն, բայց պիտի չխռովեն, չնեղանան, որ հրաժարականի պահանջն արձագանք չի գտնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: