Պայթյուն՝ Կուբայի հյուրանոցներից մեկում. կա 9 զոհ և 40 վիրավոր
Կուբայի Սարատոգա հյուրանոցում գազի պայթյունի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 40-ը, իսկ 12-ը՝ համարվում է անհետ կորած, հայտարարել է նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Այս պահին հայտնի է ինը զոհի և 40 վիրավորի մասին: Մեր խորին ցավակցություններն ու անկեղծ զորակցությունը զոհվածների ընտանիքներին և ընկերներին», - գրել է քաղաքական գործիչը Twitter-ի իր բլոգում։