ԱՄՆ-ում մանրամասնել են, թե նոր ինչպիսի զինատեսակներ են ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Ուկրաինային մատակարարվող զենքերը։
Ի՞նչ է ներառված Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթում, որի մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին բացատրել է, որ խոսքը 155 մմ տրամաչափի 25000 հրետանու, երեք AN/TPQ-36 շարժական հակամարտկոցների ռադարների, էլեկտրոնային խցանման սարքավորումների, ինչպես նաև դաշտային սարքավորումների և որոշ պահեստամասերի մասին է։