Փախստականներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Թուրքիայի Չանաքքալե շրջանում (Դարդանել) սիրիացի, աֆղան և մյանմարցի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել:
Ավտոբուսը ուղևորվում էր Հունաստանի սահման և Թուրքիայի Բայրամիչ-Էրզինե բնակավայրերի միջև ընկած հատվածում, բախվելով մարդատար մեքենային, կամրջից ընկել է ցած: Վթարի հետևանքով 4 հոգի մահացել և 30 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: