Հռոմի պապն ապրիլի 26-ին կարող է ժամանել Հայաստան
World Religion News-ը, ներկայացնելով Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի շրջագայությունների գրաֆիկը, նշում է, որ վերջինս այս տարվա ապրիլի 26-ին կարող է այցելել նաև Հայաստան: Աղբյուրը նշում է, որ Հռոմի պապը մտադիր է Հայաստան այցելել Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով: Չնայած դրան` այդ մասին տեղեկությունը դեռևս վերջնական կերպով հաստատված չէ, քանի որ Հռոմի պապը հայտարարել է, որ ինքն արդեն բավական ծեր է, իսկ գրաֆիկը` հագեցած, ուստի կարող է չհասցնել լիովին կատարել նախապես ծրագրված ճամփորդությունները:
Նշվում է նաև, որ Հռոմի պապը ծրագրում է 2016թ. այցելել Հարավային Ամերիկայի երկրներ` Պերու, Կոլումբիա և Վենեսուելա: Արգենտինան, Չիլին և Ուրուգվայը նույնպես ակնկալում են Հռոմի պապի այցն իրենց երկիր: Սակայն Հռոմի պապի ծանրաբեռնված գրաֆիկի մեջ այս տարի ամենամեծ և կարևոր տեղն է զբաղեցնելու Ողորմության Հոբելյանի տոնումը, որին մասնակցելու է մինչև 25 միլիոն մարդ: