Ուկրաինայի կորուստները պատերազմից գնահատվում են 600 միլիարդ դոլար
«Ուկրաինայի վերականգնման հիմնական աղբյուրը պետք է լինեն ռուսական փողերը»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ Վարշավայում կայացած Ուկրաինային աջակցության միջազգային դոնորների համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ մինչ օրս սառեցվել է ռուսական մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներ։
«Ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք նաև ռուս օլիգարխների սառեցված ակտիվները, ապա դա կազմում է մոտ 500 միլիարդ դոլար»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի կորուստները պատերազմից գնահատվում են 600 միլիարդ դոլար՝ չհաշված Դոնբասի և Ղրիմի կորուստները: