Արեւմտյան երկրները սկսում են իրենց բնակչության մեջ ատելություն սերմանել Ռուսաստանի Դաշնության դեմ. Լավրով
Արեւմտյան երկրները սկսում են իրենց բնակչության մեջ ատելություն սերմանել այն ամենի հանդեպ, ինչ ինչ-որ կերպ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ։ Ավելին, նրանք փորձում են Ռուսաստանին դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեղավոր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ վետերանների հուշատախտակի մոտ ծաղիկներ դնելու արարողությանը։
«Տեսնում եք, թե ինչ քարոզչական պատերազմ է սանձազերծվել Ռուսաստանի Դաշնության դեմ, մեր ժողովրդի դեմ, ցանկացած ռուսի դեմ, ով հայտնվում է այս կամ այն եվրոպական, արևմտյան կամ այլ երկրում։ Եվ, իհարկե, բացահայտ ռասիզմի այս դրսևորման մեջ սա, ըստ էության, խտրականության այլ ձև է, որն այժմ հասցվել է աբսուրդի աստիճանի, հասցվել է այն աստիճանի, որ արդեն անձնական մակարդակում սկսում են սերմանել ատելություն այն ամենի հանդեպ, ինչ այս կամ այն կերպ կապված է Ռուսաստանի Դաշնության հետ. Դուք ինքներդ դա տեսնում եք»,- Լավրովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: