Ռուսական բանակը սկսել է ակտիվորեն կիրառել հրթիռային ու օդային ուժեր Զապորոժիեի շրջանում
«Ռուսական բանակը սկսել է ակտիվորեն կիրառել հրթիռային ու օդային ուժեր Զապորոժիեի շրջանում, մասնավորապես՝ Գուլյաիպոլե եւ Օրեխով քաղաքներում, կրակում են նաեւ հրետանիով»։ Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի մամուլի քարտուղար, Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ Իվան Արեֆիևը, փոխանցում է «Ուկրաինսկա պրավդան»։
Շրջանում նախօրեին ասում էին, որ ռուս զինվորականները փոխել են մարտավարությունը՝ փորձելով հարձակվել Ուկրաինայի արևելքում. նրանք վերլուծում են Ուկրաինայի Զինված ուժերի մարտավարությունը, փնտրում են թույլ կողմերը և զգույշ են։