Մեծաթիվ ոստիկանական զորք կուտակվեց կառավարական ամառանոցի մոտ
«Դիմադրության» շարժման մասնակիցների երթը, Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքից, շարժվեց Պարոնյան փողոցով առաջ։
Այն պահին, երբ ակցիայի մասնակիցներն արդեն հասել էին կառավարական ամառանոցների մոտ այնտեղ նրանց «դիմավորեցին» մեծաթիվ ոստիկաններ։
Ոստիկանական զորքը, պատնեշի նման, ցուցարարներին ուղեկցում է դեպի Բաղրամյան պողոտա։