ԱԱԾ-ն մտել է Սիսիանի համայնքապետարան. բաժնի վարիչների են ձերբակալել
Քիչ առաջ Սյունիքից մեզ հաղորդեցին, որ ԱԱԾ-ն մտել է Սիսիանի համայնքապետարան։ Մեր աղբյուրը հաղորդում է, որ 2 կամ 3 բաժնի վարիչի են ձերբակալել։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Մենք տեղեկացանք, որ նրանց մեղադրում են կեղծ դիպլոմներ տալու մեջ։ Նաեւ ճշտեցինք, որ ձերբակալվածները համայնքապետարանի հին աշխատակիցներ են։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Սիսիանում ՔՊ-ականները պայքարում են համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի դեմ։