Նավթի շուկայում կրկին գների անկում է կանխատեսվում
Ճապոնական Nomura ֆինանսական ընկերության վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ հյուսիսծովյան «Բրենթ» նավթային խառնուրդի 1 բարելի արժեքն առաջիկա 10 օրերին կհասնի 30 դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Անկումային կանխատեսումները կապված են նավթային շուկայում ամենամեծ սպառողի` Չինաստանի ֆոնդային բորսայի փլուզման հետ: Նշենք, որ այժմ արևմտատեխասյան WTI նավթի 1 բարալի արժեքը հասել է 2003-ից, իսկ «Բրենթ» նավթային խառնուրդի արժեքը 2004-ից ի վեր ամենացածր ցուցանիշներին: Դրանց արժեքները ցածր են 33 դոլարի սահմանագծից: Նավթի արժեքի վրա ազդում են նաև ԱՄՆ-ում սև ոսկու պաշարների վերաբերյալ տվյալները: