ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է
«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական «հատուկ գործողության» խնդիրներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակ շարադրված են ռուսական դոկտրինալ փաստաթղթերում։ Դրանք կիրառելի չեն Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է նա։