Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև մայիսի 9-ը. Արցախի ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհների վերանորոգման, փոսալցման, միաժամանակ՝ հորիզոնական գծանշումների աշխատանքները։ Այս մասին ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Բնակչության ազատ տեղաշարժն ու վարորդների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ Ճանապարհային ոստիկանությունն այդ ճանապարհահատվածներում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև մայիսի 9-ը: