Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Հասարակություն

Պապ, ինչո՞ւ ձերբակալեցիր «առանց թուրքի Հայաստան» գոռացող տղային, դու ուզում ես թուրքը գա մեզ վերացնի՞... Արմենը գրեց աշխատանքից ազատվելու զեկուցագիր. պատմվածք

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում  հրապարակել է լուսանկար ու վերահրապարակել ոստիկանության նախկին ծառայող, սպա Սողոմոն Միրզոյանի Անվերնագիր պատմվածքը:

«Ոստիկանության կապիտան Արմենը ծանր աշխատանքային օրվանից հետո գիշերվա ժամը 11-ին վերադառնում էր տուն՝ մտքում պատկերացնելով, թե ինչպես սովորականի պես դուռը կբացի սիրելի կինը, ժպտալով կդիմավորի, ձեռքից կվերցնի ոստիկանական գլխարկն ու պայուսակը, և կարոտած կգրկի։ Հետո վազելով կմոտենա իննամյա տղան, կթռնի գիրկը և կարոտած պինդ-պինդ կսեղմվի կրծքին։ Գիտի, որ ժամն էլ լինի, մեկ է՝ մայրը սպասելու է, որ սեղանին դնի իր մանկուց սիրած տաք ապուրը, իսկ ընթրիքից առաջ հոր հետ մի-մի թաս գինի խմեն՝ իրենց անցավորներին հիշելով և երեխաներին պայծառ ապագա մաղթելով․․․ Այս սպասումով Արմենը թակեց դուռը։ Բայց․․․ կինը դուռը բացեց՝ նույնիսկ դեմքին չնայելով թողեց անցավ սենյակ։ Հայրն իրեն տեսնելով՝ տղայի ձեռքը բռնած մտավ մյուս սենյակ։ Արմենը լվացվեց մտավ խոհանոց, մայրն իր համար ընթրիքի սեղան չէր պատրաստել․ «հավանաբար ուշ ժամ է, քնած է» մտածեց Արմենը։ Ծանր օրվանից հետո Արմենի հոգում մեծացավ ծանրությունը։ Ինքն իր համար ապուր լցրեց, բայց թեև ամբողջ օրը ոչինչ չէր կերել՝ նույնիսկ առաջին գդալը կոկորդից ներս չգնաց, միայն 3 բաժակ օղին դատարկեց․․․

- Հայկ, - ձայն տվեց որդուն Արմենը։

Հայկը լուռ մոտեցավ, գլուխը կախ, ոչինչ չասեց։

- Ինչա՞ պատահել, տղաս, ինչո՞ւ չես գալիս ինձ մոտ, ինչո՞ւ եք բոլորդ ձեզ տարօրինակ պահում։ - Հարցերը հնչում էին փոքրիկ տղային։

- Պա, մենք թուրք ե՞նք։ - Անսպասելի հարցով պատասխանեց իննամյա տղան։

- Ի՞նչ ես խոսում, տղա ջան, ի՞նչ թուրք։

- Պա, երբ մի քիչ մեծացա՝ դու էլ, պապիկն էլ ինձ պատմեցիք թուրք թշնամու դաժանությունների մասին: Պատմել եք, որ միշտ էլ, հիմա էլ ուզում են գան ու գողանան մեր տունը, վերացնեն ինձ ու քուրիկին, պատմել եք, թե քո պապն ու իր եղբայրները Սարդարապատում ոնց են պաշտպանել մեր տները։ Պապիկը երեկ ասում էր, որ թուրքերը նորից ուզում են գան մեր երկիր, ուզում են վերցնեն մեր տունը․․․- Տղան խոսում էր դողացող ձայնով՝ հազիվ զսպելով լացը։

- Հայկո ջան, բալես, ինչա՞ եղել, ինչո՞ւ ես հիմա դա հիշել։

- Պա, դու միշտ ասում էիր, որ դարձել ես ոստիկան, որ պաշտպանես բարիներին չարերից, որ չթողնես չարերը հաղթեն, որ միշտ կպաշտպանես մեզ, - լացը հազիվ զսպելով խոսում էր փոքրիկը։

- Բայց տղես, ես էլի եմ պաշտպանում ձեզ․․․

- Չէ, մի խաբի, - չդիմացավ ու արցունքների միջից գոռալով հեկեկաց փոքրիկը, - ես հեռուստացույցով քեզ տեսել եմ այսօր։ Ինչո՞ւ ձերբակալեցիր մի տղայի, ով փողոցում գոռում էր. «առանց թուրքի Հայաստան», դու ուզում ես թուրքը գա մեզ վերացնի՞, դրա համա՞ր ձերբակալեցիր այդ տղային։

- Ես չեմ ձերբակալել նրան, տղաս, ես նրան ուղակի տարել եմ ոստիկանություն։

- Մի խաբի, ես տեսել եմ ինչպես էիր նրա թևերը ոլորելով, գոռալով ու հրելով նստեցնում մեքենան, իսկ ի՞նչ վատ բան է ասել նա։ Ես էլ, պապիկն էլ, մաման էլ չենք ուզում թուրքը գա մեր տուն, ուրեմն մեզ էլ տար ոստիկանություն, - հեկեկալով գոռաց փոքրիկ Հայկն ու վազեց իր սենյակ։

Արմենի ներսի ծանրությունն ավելի մեծացավ․.․ նորից մեկ բաժակ օղի լցրեց՝ կարծելով, թե դա կթեթևացնի ծանրությունը․․․Մտքերը խառնվել էին, բայց գիշերն առջևում էր, և մինչև կլուսանար՝ Արմենն իր անելիքը որոշեց։

Առավոտյան ոչ ոք չնկատեց, թե ինչպես նա դուրս եկավ տանից։ Բայց կեսօրին զանգ եկավ տան հեռախոսին ու պապիկը վերցնելով՝ լսեց Արմենի ձայնը,

- Պա, ես ոստիկանությունում եմ։

- Արմեն, ես հեչ կատակելու հավես չունեմ, դու արդեն 10 տարի է այս ժամին ոստիկանությունում ես լինում։

- Չէ, դու ինձ չհասկացար․․․

- Պապիկ, պապիկ, - Արմենի վերջին խոսքերը խլացան փոքրիկ Հայկի ուրախ ու ոգևորված գոչյուններով, - հեռուստացույցով պապային եմ տեսնում, նա ոստիկանական համազգեստով չի, գոռում է «առանց թուրքի Հայաստան» ու ոստիկանները նրան ձերբակալեցին։

Այո, Արմենն առավոտ շուտ մտնելով ոստիկանություն՝ գրել էր աշխատանքից ազատվելու զեկուցագիր, թեթևացած դուրս եկել ոստիկանությունից, փոխել համազգեստը և որոշել շարունակել իր պապերից իրեն բաժին թողած գործը։

Արմենը հեռախոսի մյուս կողմից լսեց որդու ոգևորված ձայնը, լսեց թե ինչպես հայրը հանդիմանեց թոռանը, ասելով «այ տղա, ինչ կա էդտեղ ուրախանալու, ինչու են աչքերդ այդպես փայլում»։

- Պապիկ, ավելի լավ է հայրիկին ձերբակալեն հային թուրքից պաշտպանելու համար, քան՝ թուրքին հայից պաշտպանելու համար։

Հեռախոսի միջից իննամյա որդու ասած խոսքերը Արմենի հոգու վերջին ծանրությունը մաքրեցին․ «Տղաս կշարունակի մեր պապերի գործը, իսկ ես նրան կօգնեմ դրանում», ժպտալով մտածեց նախկին ոստիկան Արմենը»: