Բոտուլիզմ ախտորոշմամբ հիվանդներից 2-ի վիճակը ծանր է
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել էր բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով:
Հունվարի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Մանուչար Խաչատրյանի առողջական վիճակը ծանր է: newspress.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ բժիշկները այժմ պայքարում են նրանց կյանքի համար: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նույն ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված Արմեն Կարապետյանն էլ, այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այստեղ բուտուլիզմի ախատանիշներով տեղափոխվել էր նաև Լուիզա Հակոբյանը: Թեև նրա վիճակը ևս ծանր է, բայց հիվանադանոցից տեղեկացնում են, որ դրական տեղաշարժ կա: