Հայտնի է, թե ով է լինելու Ջո Բայդենի նոր մամուլի խոսնակը
ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մայիսի 13-ին կլքի պաշտոնը։ Նրան կփոխարինի նրա տեղակալ Կարին Ժան Պիերը, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, հաղորդում են ԶԼՄ-ները։
«Ես հպարտ եմ հայտարարելու, որ Կարինե Ժան-Պիերը կլինի Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը», - ասաց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ներկայացնում էր նրան՝ վստահություն հայտնելով, որ նոր մամուլի քարտուղարը «կլինի ուժեղ ձայն, որը կխոսի իմ փոխարեն։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ջեն Փսակիին՝ ասելով, որ նա «ուղղակի և անկեղծ խոսել է ամերիկացիների հետ և միևնույն ժամանակ պահպանել է հումորի զգացումը»։ Նրա նոր աշխատանքը չի նշվում։ Լրատվամիջոցները գրում էին, որ նա գնալու է հեռուստատեսություն։