Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կտեղափոխվի այլ շենք
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես կտեղափոխվի այլ շենք, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ հնագույն շենքը ցնցումներից տուժել է, շենքում ճաքեր են առաջացել, իսկ եղածներն ավելի են լայնացել։ Տարածքը, ըստ եզրակացության, պետք է հնարավորինս շուտ ազատել։ Քանի դեռ անվտանգության միջոցներ չեն ձեռնարկվել, այնտեղ մնալն արգելվելու է։
Վրաստանում վերջին շրջանում ցնցումները հաճախակի են դարձել։ Ամենաուշագրավ երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 13-ին՝ 6,2 մագնիտուդով։