Ռուսական «Մոսկվա» հածանավի վրա ուկրաինական հրթիռային հարձակումն իրականացվել է ԱՄՆ հետախուզության շնորհիվ
Ռուսական «Մոսկվա» հածանավի վրա ուկրաինական հրթիռային հարձակումն իրականացվել է ԱՄՆ հետախուզության շնորհիվ, որը փոխանցվել է Ուկրաինային, հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
BBC-ն հայտնում է, որ տարբեր գնահատականներով «Մոսկվայի» անձնակազմի թիվը տատանվել է 416-ից 680 հոգու միջակայքում:
Ամերիկյան աղբյուրները հաստատում են ուկրաինական վարկածը, որ ապրիլի 13-ին ուկրաինական «Նեպտուն» հրթիռներ հարվածել են նավին, որից հետո այն բռնկվել է և ի վերջո խորտակվել։ ԱՄՆ պաշտոնյաները չեն նշել ռուսական կողմի զոհերի թիվը՝ նշելով միայն, որ այն մեծ է։