Իլոն Մասկը Twitter-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա
CNBC--ի հաղորդմամբ՝ Իլոն Մասկը կդառնա Twitter-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար այն բանից հետո, երբ կավարտի սոցցանցի 44 միլիարդ դոլարով ձեռքբերումը:
Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, նաեւ Tesla Inc-ի գործադիր տնօրենն է եւ ղեկավարում է երկու այլ բիզնես՝ The Boring Company-ն եւ SpaceX-ը:
Անցյալ շաբաթ Reuters-ը հայտնել է՝ Մասկը Twitter-ում գտել է գլխավոր պաշտոնի թեկնածուին: Սպասվում է, որ Փարագ Ագրավալը, ով նոյեմբերին նշանակվել է Twitter-ի գործադիր տնօրեն, կմնա այդ պաշտոնում, քանի դեռ չի ավարտվել Մասկին ընկերության վաճառքը։
Հինգշաբթի ավելի վաղ Մասկը ցուցակագրել է մի խումբ բարձրաստիճան ներդրողների, որոնք պատրաստ են 7,14 միլիարդ դոլար ֆինանսավորել։
Մասկը բանակցություններ է վարել խոշոր ներդրումային ընկերությունների եւ հարուստ անհատների հետ՝ Twitter-ի իր գնման համար ավելի շատ ֆինանսավորում ստանալու եւ գործարքի մեջ իր կարողության ավելի փոքր մասը ներդնելու համար: