ԵՄ-ն Ուկրաինային ևս 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է խոստացել
Եվրամիությունը հավելյալ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային, Վարշավայում կայացած դոնոր երկրների համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵՄ կողմից հավելյալ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրվելու Ուկրաինային։ Այս նոր խոստումը հնչեցնելով՝ մենք Ուկրաինայի ժողովրդին ասում ենք՝ ձեր պայքարը մեր պայքարն է․ մենք ձեզ հետ ենք»,- ասել է նա։