Արթուրի մահը ևս, նիկոլի խղճին է․ Հայկ Աթոյանը՝ վրանում մահացած ակցիայի մասնակցի մասին
Ակցիայի մասնակիցներից Հայկ Աթոյանը անդրադարձել է վրանում կաթվածից մահացած քաղաքացու մահվան դեպքին։ Նա մասնավորապես գրել է․
«Ժամեր առաջ՝ Ֆրանսիայի հրապարակում, սրտի կաթվածից մահացել է մեր գաղափարակից, պայքարի ընկեր Արթուրը...
Արթուրի մահը ևս, նիկոլի խղճին է. 18-ի իշխանափոխության ընթացքում 5 հոգի մեկ տեղում հավաքվեին 5 միավոր շտապ օգնության բրիգադ կտեղակայեին, հիմա՝ երբ հազարավոր քաղաքացիներ, Ֆրանսիայի հրապարակում գիշեր ու զոր պայքարում են չունեն նվազագույն առողջապահական անվտանգություն:
Տա՛ Աստված, Արթուրի մահը լինի վերջինը նիկոլի ձեռքերին. Մահաբեր ու մարդասպան իշխանությունները պիտի հեռանա՛ն:
Ցավակցում եմ հարազատներին»։