«Սա այն ոստիկանությունն է, որը Նիկոլի օրոք ծեծ կերավ արվամոլներից, ու արվամոլներն անպատիժ մնացին»․ Սայաթ Շիրինյան (տեսանյութ)
Ոստիկանության համազգեստ կրելը դեռ չի նշանակում, որ պետք է դառնաս բութ գործիք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը։ Նրա գնահատմամբ, ոստիկանության աշխատողը պետք է ոչ միայն լինի կատարող, այլև մտածող։
«2018-ից մինչ օրս Նիկոլը վայելում է այս ոստիկանությանը։ Եթե դուք ուշադրություն դարձնեք սև ու կարմիր բերետներով ոստիկաններին՝ նրանց հայացքի մեջ բթություն կտեսնեք»,- ասաց Սայաթ Շիրինյանը։
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ այդ ոստիկանության ներկայացուցիչներին ծեծի ենթարկեցին սեռական փոքրամասնության ներկայացուցիչները։
«Սա այն ոստիկանությունն է, որը Նիկոլի օրոք ծեծ կերավ արվամոլներից ու արվամոլները անպատիժ մնացին»,- ասաց Սայաթ Շիրինյանը։
Նա նկատեց, որ Նիկոլը վաղը գնալու է ու թողնելու է այս ոստիկանությանը։
«Ժողովրդի լեզվով ասած՝ փուռն է տալու ոստիկաններին՝ սրանք ի՞նչ են անելու»,- նշեց Սայաթ Շիրինյանը՝ հերթական անգամ երկխոսության կանչելով ոստիկանապետ Վահե Ղազարյանին։