ԵՄ-ն չի պատրաստվում հրաժարվել ռուսական գազից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ ներկայումս ԵՄ-ում ռուսական գազը աստիճանաբար դադարեցնելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Նավթի շուկան գլոբալ է, և կան այլ մատակարարներ: Գազը այլ խնդիր է: Դա ոչ միայն էներգետիկ ռեսուրս է: Գազը չի կարող փոխարինվել որևէ այլ նավթաքիմիական արտադրանքով: Ռուսական գազի փականի փակման հարցը հիմա չի քննարկվում»,- ասաց Շառլ Միշելը: .