Նիկոլը ոստիկանական ուժերի հետևում վախկոտի պես թաքնված է, մենք այլևս ժողովրդավարական Հայաստանում չենք ապրում. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Այն անհամաչափ ուժը, որը կիրառվում է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, մեկ բանի մասին է վկայում, որ Նիկոլն այսօր իշխանություն չունի: Իրական իշխանությունը գտնվում է փողոցում, ժողովուրդն է իրական իշխանությունը, և Նիկոլն ուղղակի ոստիկանական ուժերի հետևում վախկոտի պես թաքնված է: Այս մասին այսօր Ֆրանիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը և իր խումբը, որը հիստերիկ ծափողջույնների մեջ էր, ասում էին, որ սա է հայկական ժողովրդավարությունը, ոչ թե ուղղակի ժողովրդավարությունը, այլ հայկական ժողովրդավարությունը: Փաստորեն, դա այն է, երբ խաղաղ ցույցի ընթացքում մարդկանց բերման են ենթարկում: Մենք այլևս ժողովրդավարական Հայաստանում չենք ապրում: Սա դեպի բռնապետություն տանող ճանապարհ է, եթե ոչ արդեն բռնապետություն է»:
Պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ իր հերթին ՔՊ-ական պատգամավորներին հորդորեց որոշ ոսստիկանների հետ անկեղծ զրույց ունենալ, ու իրենք կհասկանան, որ իրենց չեն սիրում:
«Ես, օրինակ, կարող եմ խոստանալ, որ իշխանափոխության ավարտին հասցնելու դեպքում կամ այդ ճանապարհին, ոստիկանները ՔՊ-ական պատգամավորների կամ այդ հայացք ունեցողների հետ չեն վարվելու այնպես, ինչպես այսօր են վարվում»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ փաստաբանները ներկայացնում են հաղորդումներ հանցագործությունների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում