ԵՄ–ն նոր օգնություն կուղարկի դեպի Ուկրաինա
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը լրացուցիչ կֆինանսավորի Ուկրաինային 200 մլն եվրոյի չափով, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուրախ եմ հայտարարել ԵՄ-ից Ուկրաինային հավելյալ մարդասիրական օգնության մասին 200 միլիոն եվրոյի դիմաց: Այս միջոցառմամբ մենք ուկրաինացի ժողովրդին ասում ենք՝ ձեր պայքարը մեր պայքարն է: Մենք ձեզ հետ ենք»,- ասել է ֆոն դեր Լեյենը: