Ֆինլանդիան ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինային
Հինգշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն որոշել է Ուկրաինային լրացուցիչ զինտեխնիկա տրամադրել, հայտնում է РБК-Украина-ն՝ Ֆինլանդիայի կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
«Օգնության առաքումն ապահովելու համար այս անգամ էլ մանրամասնորեն չեն հրապարակվի օգնության բովանդակությունը, տրամադրման եղանակը և ժամանակացույցը գաղտնի կպահվի: Ֆինլանդիայի լրացուցիչ օգնությունը հաշվի է առնում ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ երկրի ռեսուրսների վիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարար Անտի Կայկոնենն ասել է, որ Ֆինլանդիան աջակցում է Ուկրաինային տարբեր ձևերով, այդ թվում՝ ռազմական տեխնիկայով. «Ուկրաինան հետագա օգնության կարիք ունի։ Մենք կավելացնենք մեր ուղարկած ռազմական օգնության քանակը»։