Զայրույթը հասկանում եմ, բայց ձեր նյարդերը խնայեք, քանի որ դեռ գործ ունենք անելու․ Արամ Վարդևանյանը՝ երթի ժամանակ վեճի բռնվող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Իշխանությունները պառակտեցին հասարակությանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով դիտարկումներին, որ մարդիկ երթերի ժամանակ հաճախ են պոռթկումներ ունենում և վեճի բռնվում հակառակ կողմում գտնվող քաղաքացիների հետ։
Վարդևանյանը նկատեց, որ կարելի է հասկանալ այդ մարդկանց՝ միևնույն ժամանակ կոչ անելով ավելի զուսպ լինել։
«Զայրույթը հասկանում եմ, բայց մեր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ սիրելի ժողովուրդ ջան, ձեր նյարդերը խնայեք, քանի որ դեռ գործ ունենք անելու»,-ասաց Վարդևանյանը։