Քարագլխի, Փարուխի և Արցախի տարածքների հետ կապված պետք է լինի դեօկուպացիայի քաղաքականություն․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Քարագլխի, Փարուխի և Արցախի տարածքների հետ կապված պետք է լինի դեօկուպացիայի քաղաքականություն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով NEWSPRESS.am-ի հարցին, թե որքանո՞վ են հավաստի Փարուխի հանձնման հետ կապված տեղեկությունները։
«Պետք է նաև լինի միջազգային պատասախանատվություն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ։ Զարմանալի է, որ երեկ գլխավոր դատախազն Ադրբեջանում այդ տերմինն օգտագործում էր՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության գործած հանցանքներ»,-նկատեց Վարդևանյանը։