Ես չեմ կարող ընկալել մեկին, ում ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է ու իրեն ձերբակալեն. հայ ոստիկանը նման պարգև տա՞ թուրքին և ադրբեջանցուն. Վարդևանյան (տեսանյութ)
Մենք ունենք ֆունդամենտալ խնդիր ոստիկանության մի քանի ծառայողների մասով: Ոստիկանության համակարգը՝ որպես կառույց, լիքը դրական բան ունի, որը եկել է նախկինից մինչև ներկա, բայց կան ոստիկաններ, որոնց ես չեմ պատկերացնում, որ իրենք իրականում ոստիկան են, կարող է ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ես չեմ կարող ընկալել մեկին, ում ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է ու իրեն ձերբակալեն: Հայ ոստիկանը նման պարգև տա թուրքին և ադրբեջանցուն, չեմ պատկերացնում: Ես չեմ պատկերացնում այն հայ ոստիկանին, որը տեսնի աղջկա ձեռքը կոտրված ու իրեն բերման ենթարկի: Ես չեմ պատկերացնում այն հայ ոստիկանին, որին պատգամավորը զգուշացնի, որ անչափահաս է, փորձի ձեռքերը ոլորել, ես ստիպված լինեմ գրկեմ տղային, որ ձեռքը չոլորեն, բայց միևնույն է՝ բերման ենթարկեն»,- ասաց Վարդևանյանը:
Նա խոսեց նաև իրեն բերման ենթարկելու փորձի մասին և որակեց դա պարսավելի երևույթ:
Մանրամասները՝ տեսանյութում