Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբոր դին
Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր:
Ավելի վաղ newspress.am-ը հաղորդել էր, որ 2015թ-ի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում երկու տուն է այրվել, ինչի հետևանքով տան երեք բնակիչները ողջակիզվել են, իսկ չորրորդ բնակիչը հոգեբուժարան է տեղափոխվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: