Չէի կարծում, որ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ օպերացիան» այսքան երկար կտևի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ չէր սպասում Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» այսքան ձգձգվող բնույթ։
«Բայց ես այնքան էլ խորացած չեմ այս հարցում, որպեսզի ասեմ՝ այն ընթանում է ըստ պլանի, ինչպես ասում են ռուսները, թե ինչպես ես եմ դա զգում: Կրկին ուզում եմ ընդգծել, ես զգում եմ, որ այս գործողությունը ձգձգվել է»,- ասել է Լուկաշենկոն Associated Press-ին տված հարցազրույցում։