Ու՞մ համար է նախատեսած ոստիկանության սուտը, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի. Իշխան Սաղաթելյան
Քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, իբր Երևանում փակ ճանապարհ չկա. ես չգիտեմ՝ ու՞մ համար է նախատեսած այդ սուտը՝ փողոցում ակցիաներ իրականացնող մեր ժողովրդի, խցանումներում կանգնած քաղաքացիների, թե՞ Նիկոլի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ինչևէ, մեր ընթացքը շարունակվում է: Ամեն րոպե մենք աճում ենք, նոր խմբեր են ձևավորվում ու թե՛ Երևանում և թե՛ մարզերում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացվում:
Սիրելի ժողովուրդ, միացեք այս պայքարին, տեր եղեք Հայրենիքին ու մեր ապագային»: