Մենք անպայման հաղթելու ենք Ուկրաինայի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է լրագրող Ալեքսանդր Մախովի մահվանը։ Պետության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը պատասխան կտա այս մահվան համար։ Այս մասին Զելենսկին ասել է տեսաուղերձում։
Նախագահը նշել է, որ Մախովը Լուգանսկի շրջանից էր։ Նա առանձնահատուկ զգացում ուներ, թե ինչպիսին էր այս պատերազմը։
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում ընտանիքին և ընկերներին։ Թող իր որդի Վլադիսլավն իմանա` Ռուսաստանը պատասխան կտա այս մահվան համար. Մենք անպայման հաղթելու ենք Ուկրաինայի համար: Վստահ եմ, որ դա Ալեքսանդրի երազանքն էր, և մենք դա կիրականացնենք»,- ասել է Զելենսկին։
Մախովը, ով ծառայում էր 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադում, զոհվել է Խարկովի շրջանի Իզյումի մոտ տեղի ունեցած մարտերում։ Լրագրողը 36 տարեկան էր։