ԱՄՆ հետախուզությունն օգնում է Կիևին պարզել Ուկրաինայում ռուս գեներալներին
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել է հետախուզական տվյալներ, որոնք նրանք օգտագործել են ՌԴ ԶՈւ բարձրաստիճան սպաներին ոչնչացնելու համար, գրում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Ուկրաինայի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռազմաճակատում զոհվել է 12 բարձրաստիճան ռուս սպա։ Հրատարակությունը նշում է, որ այս թիվը զարմացրել է ռազմական վերլուծաբաններին։
Ռուսաստանը պաշտոնապես հաստատել է երկու փոխհրամանատարների՝ գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկու և գեներալ-մայոր Վլադիմիր Ֆրոլովի մահը։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ ուկրաինացի պաշտոնյաները միավորել են ԱՄՆ-ից ստացված գտնվելու վայրի տեղեկատվությունը և սեփական տվյալները՝ ռուս զինվորականների մահվան պատճառ դարձած հարվածներն իրականացնելու համար։