Ռուսաստանը կփորձի սպառնալիք ստեղծել Ուկրաինայի համար Բելառուսի զորավարժություններով
Բելառուսի ցամաքային ուժերը կայազորից դաշտ են տեղակայվել զորավարժությունների համար։ Սա համահունչ է սեզոնային նորմերին, քանի որ Բելառուսում ձմեռային ուսումնական ցիկլը ավարտվում է մայիսին, Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի սպառնալ Ուկրաինային այս զորավարժությունների համատեքստում։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ զորավարժությունների բնականոն ընթացքից շեղումներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել դաշնակիցների ու գործընկերների համար, ներկայումս չեն նախատեսվում։